Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում վթար է եղել, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:

Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Ս. Հ.-ին պատկանող «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 78 TR 888 պետհամարանիշով ավտոմեքենան: