Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.30-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սարալանջի փողոցում բախվել է մայթեզրի բետոնե պատնեշին եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























