«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն») մասնակցելու է  հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Գեւորգյանը:

Նա նշեց, որ հանրահավաքին ներկա է լինելու, որպես ԲՀԿ-ական պատգամավոր եւ քաղխորհրդի անդամ՝ իր կուսակցության կողքին է:

Ինչ վերաբերում է «Երդվյալ ազատամարտիկների միության» անդամներին, պատգամավոր նշեց, որ միության առաքելությունն է լինել ժողովրդի, պետության անվտանգության եւ զինվորի կողքին, հետեւաբար, ԵԱՄ անդամների մի մասը կլինի Ազատության հրապարակում, մյուս մասը` սահմանամերձ գոտում: