NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Հայաստանի նախկին արտգործնախարար, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը, որը հրապարակվել է «Project Syndicate» կայքում:
Կովկասն աշխարհի ամենից տարանջատ ու առանց կապերի տարածաշրջանն է: Երեք հանրապետությունները՝ Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը երկրների նման խմբերից ոչինչ չեն սովորել, ինչպես օրինակ Բենիլյուքսն ու Բալթյան երկրները, որոնք, չնայած պատմական իրենց անհաշտություններին ու քաղաքական անհամաձայնություններին, միավորվել են հանուն ընդհանուր նպատակների՝ կայունություն, բարգավաճում եւ ժողովրդավարություն: Ուշ չէ՞ արդյոք, որպեսզի Կովկասը փոխի հոսանքը:
Հարկ է նշել, որ երբ ռուսական կայսրությունն անկում ապրեց, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ստեղծեցին համադաշնություն, որպեսզի դիմակայեն թուրքական ագրեսիային եւ խորհրդային ներխուժմանը: Սակայն մի քանի ամիս անց ամեն մեկն ընթացավ իր ուղիով՝ որպես անկախ պետություն: Երկու տարի անց երեքն էլ Խորհրդային Միության կազմի մեջ մտան:
1991թ.-ին, երբ երեք երկրներն էլ անկախացան, համադաշնության ստեղծման նմանատիպ առաջարկություններ էին հնչում: Սակայն տեղի չունեցավ: Այն, ինչն այսօր բաժանում է երեք երկներին, կրոնը չէ, կամ ազգային պատկանելությունը, մշակույթը, պատմությունը կամ ավանդույթները, այլ տարբեր պատկերացումները, հեռանկարները, հավակնությունները, համոզմունքներն ու ձգտումները:
Այն մակարդակում, որում քաղաքական ու տնտեսական ինստիտուտները որոշում են տարածաշրջանի միջազգային դերը, Կովկասն ավելի շուտ համադրել է Հյուսիսային Աֆրիկային սահմանակից երկրների հետ, քան Բալթյան կամ հին եվրոպական երկրների հետ: Նրա քաղաքական համակարգերը կայուն չեն, տնտեսությունն առավելապես օլիգարխիկ է, արտաքին քաղաքական հոսանքները տարբեր ուղղություններով են ընթանում:
«Սառը պատերազմի» դարաշրջանի անվտանգության, կանխատեսելիության եւ տնտեսական առավելությունների կարոտը Կովկասում չի հանգեցբի իմաստուն քաղաքականության: Սակայն արեւմտյան այլընտրանքների հանդեպ կույր հավատը նույնպես որեւէ լուծում չի առաջարկում, երբ այդ երկրները երբեմն դիտարկվում են որպես տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսության բնագավառում մարտահրավերների հաղթահարման միջոց: Եթե միայն երեք երկրներն էլ իրատեսորեն դիտարկեին, որ արդի պայմաններում ինչ է հնարավոր, ապա նրանք կընդունեին, որ համագործակցության ոլորտում միասնական մոտեցումը բոլորի համար լավագույնը կլինի: Ցավոք, քաղաքական առաջնորդները, հատկապես ավտորիտար համակարգերում, հաճախ իրենց երկրների շահերը նույնականացնում են սեփական շահերի հետ:



























