Ամերիկյան կայքում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ուսանողների երկու երրորդից ավելին գիրանում է համալսարանում ուսանելու առաջին տարում։ Քաշը միջինն ավելացել էր 4.9 կգ-ով։ Երիտասարդները սննդի եւ ըմպելիքների վրա շաբաթական մոտ 160 դոլար են ծախսել։ Նախորդ տարվա ուսումնասիրության համաձայն՝ ուսումնառության վերջում գիրանում են ուսանողների երկու երրորդը, պատմում է The Daily Mail-ը։
2581 բրիտանացի ուսանողների շրջանում օգոստոսին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գիրանալու հիմնական պատճառ երիտասարդները նշել են սթրեսը, ալկոհոլը եւ անառողջ սնունդը։ Ուսանոողների կեսից ավելին ալկոհոլ են օգտագործել շաբաթական երեք անգամ, մոտ 3%-ը՝ ամեն գիշեր։ Պատճառներից էին նաեւ «ֆասթ ֆուդի» եւ կիսաֆաբրիկատների հաճախակի օգտագործումը։




























