Իշխանությունները վախեցած են, որովհետեւ հասկանում են, որ սկսվել է հետհաշվարկ դեպի մի վերջնակետ, որտեղից արդեն բոլոր մեղավորների գոյությունը պետական կառավարման համակարգում հարցականի տակ է լինելու։ Այս մասին այսօր՝ հոյկտեմեբրերի 4-ին, Իջեւանում ընթացող խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Այս երեք քաղաքական ուժերը տարիներ առաջ ստեղծվեցին որպես քաղաքական ուժեր, որոնք դնում էին կառուցողական փոփոխությունների խնդիրներ, առաջ էին քաշում ծրագրեր, օրենքներ։ Հետո մի պահ հռետորաբանությունը թեժացավ, որովհետեւ տեսանք, որ չեն ընդառաջում, իսկ ստեղծաված իրավիճակի հետ համակերպված ժողովորդի վերաբերմունքը ձեռնտու էր նրանց, տեսանք, որ այլեւս անհնար է առաջ շարժվել այդ ձեւաչափով եւ բռնեցինք պահանջատիրության ուղին, սկսեցինք կոշտ եւ սուր արծարծել խնդիրները։ Տեսանք, որ առանձնապես դա էլ չի մտահոգհում նրանց, իսկ 100 հազարներով հայրենիքը լքող քաղաքացիները նրանց ուրախացնում են։ Ինչպես ասում էր մեկը, որի անունը չեմ ուզում տամ (խմբ. նկատի ունի նախկին վարչապետ Տիգրան Սարգյանին), ով դատապարտվելու փոխարեն գործուղվեց Միացյալ Նահանգներ որպես դեսպան՝ «Ինչքան շատ գնան էդքան լավ, մնան հեղափոխություն անե՞ն»։ Ժողովրդի հանդեպ այս անտարբերությունը բերեց նրան, որ քաղաքական ուժերը միավորվեցին՝ դնելով մեկ խնդիր՝ կամ այսօր, այս պահին իրավահավասարությամբ եք ապահովում, վերացնում եք մենաշնորհները, հանրային սեփականությունը չեք դարձնում ձեր եւ ձեր ժառանգների դուքանը, կամ հոկտեմբերի 10-ին մենք բոլորս Ազատության հրապարակում կասենք, թե ինչ է լինելու»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը։
Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունն այսօր ուզում է լուծել մեկ խնդիր՝ իշխող կուսակցության վերարտադրություն, եւ բոլորին կոչ արեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մանսակցել եւ ցույց տալ իրենց իրական վերաբերմունքը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ։




























