Ոչ իշխանական քաղաքական ուժերն առաջին անգամ միավորվել են սոցիալական, տնտեսական, իրավական օրակարգի շուրջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում կայացած խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Քաղաքական ուժերն առաջին անգամ միավորվել են սոցիալական, տնտեսական, իրավական օրակարգի շուրջ։ Առաջին անգամ ոչ թե ինչպես միշտ սկսվում է քաղաքականից ու ասվում՝ իշխանություններ հեռացեք, այլ ասվում է մեկ բան՝ իշխանություններ, անմիջապես վերացրեք Հայաստանցուն ճնշող իրավիճակը, հակառակ պարագայում հեռացեք»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում համատեպատական հանրահավաքին ընդառաջ՝ սկսել է իր մարզային իրազեկման հանրահավաքները: Մինչեւ այս հանրահավաքներ են անցկացվել Աբովյանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Հրազդանում:




























