Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 4-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում վթար է եղել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Պ.Ա.-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի 30OL018 պետհամարանիշի եւ Ա.Ա.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի 74VV371 պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինս էլ` բախվել է արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր՝ Ռ. Ս.-ի (ծննդյան թիվը չի պարզվել) դին:




























