Ռուսաստանի Մինվոդի քաղաքի կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, բողոքի ակցիա է կայացել՝ կապված քաղաքի հիվանդանոցներից մեկում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն: Ձերբակալվել է մի քանի մարդ:

Քաղաքի իշխանությունները բազմիցս կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել ակցիա անցկացնելու մտադրությունից: Հանրահավաքին ներկա է եղել մոտ 500 մարդ: Ձերբակալվածների հստակ թիվը չի նշվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: 36 մարդ ներխուժել է հիվանդանոց եւ ծեծել այնտեղ գտնվող 31-ամյա Անատոլի Լարիոնովին: Ավելի ուշ վերջինս մահացել է Պյատիգորսկի հիվանդանոցում: Այս միջադեպի հետ կապված Մինվոդիի քաղաքային վարչակազմի ղեկավարը հոկտեմբերի 3-ին հրաժարական է տվել: