Կատալոնացիների մեծամասնությունը համարում է, որ Իսպանիայից անկախանալու հանրաքվեն հարկավոր է անցկացնել բացառապես օրենքի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով անկախ սոցիոլագիական «Metroscopia» ինստիտուտի հարցման տվյալները:
Ըստ հարցման տվյալների՝ կատալոնացիների միայն 23 տոկոսն է, համաձայն կատալոնական իշխանությունների վերջին գործողությունների հետ: Նրանց կարծիքով՝ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մաստ պետք է անտեսի ՍԴ որոշումն ու հանրաքվե անցկացնի: 45 տոկոսը համարում է, որ պետք է ընդունել ՍԴ որոշումն ու բանակցություններ վարել նոր հանրաքվեի վերաբերյալ: 25 տոկոսը ենթադրում է, որ հանրաքվե անցկացնել պետք չէ, հարկավոր է իրավիճակի այլ ելք փնտրել:
Դատելով հարցումից՝ Կատալոնիայի առանց պայմանների անկախության կողմնակիցներն այդքան էլ շատ չեն՝ 29 տոկոս: 16 տոկոսը համարում է, որ Կատալոնիան պետք է Իսպանիայի կազմի մեջ մնա նույն իրավունքներով: 47 տոկոսը համարում է, որ Կատալոնիան պետք է Իսպանիայի կազմի մեջ մնա, սակայն ընդլայնվեն ինքնավարության իրավունքները:
Միաժամանակ հարցվածների 65 տոկոսը հայտարարել են, որ Արթուր Մասը պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի: 79 տոկոսն անհրաժեշտ է համարում, որ իսպանական եւ կատալոնական կառավարությունները, ինչպես նաեւ երկրի քաղաքական ուժերը զբաղվեն Կատալոնիայի հարցով բոլոր կողմերին բավարարող համաձայնագրի մշակմամբ:
Հարցմանը մասնակցել է հազար մադր, վիճակագրական սխալմունքը կազմում 3,2 տոկոս:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը եւ խորհրդարանական 4 խմբերի ներկայացուցիչներ որոշել են հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին՝ չնայած Իսպանիայի ՍԴ որոշմանը:


























