Հոնկոնգում ցուցարարները հայտնվել են փակուղում իշխանության այն հայտարարությունից հետո, թե Հոնկոնգի կառավարությունն ու ոստիկանությունը «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն», որպեսզի մինչեւ հոկտեմբերի 6-ը քաղաքի կենտրոնը մաքրեն արգելապատնեշներից: Այս մասին գրում է «Reuters»-ը:

Ըստ աղբյուրի, որոշ ցուցարարներ լքել են Մոնգ Կոկ շրջանը: Սակայն ցուցարարների մեծ մասը մնացել է՝ բողոքելով քաղաքի փողոցները լքելու մասին Հոնկոնգի առաջնորդի վերջնագրի դեմ: «Մենք վախենում ենք, որ ոստիկանությունը կփորձի ցրել մեզ, ուստի եկել ենք այստեղ, որպեսզի աջակցենք մեր համաքաղաքացիներին: Որքան շատ լինենք, այնքան դժվարությամբ ոստիկանները կպայքարեն մեր դեմ»,- ասել է ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ Հոնկոնգի ղեկավար Լյան Չժենյինը ցուցարարներին վերջնագիր է ներկայացրել քաղաքի փողոցները լքելու մասին: