Հնդկական օվկիանոսում վերսկսվել են Malaysia Airlines ավիաընկերության անհետացած «Բոինգ-777»-ի որոնումները, փոխանցում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ որոնողական գործողություններին մասնակցում է երեք նավ: Նրանցից մեկը հոկտեմբերի 6-ին ժամանել է որոնման գոտի: Անձնակազմը ծովի հատակն ուսումնասիրելու է   տեսախցիկների եւ ռեակտիվ շարժիչների համար նախատեսված սարքերի օգնությամբ: Սպասվում է, որ մյուս երկու նավերը որոնումներին կմիանան հոկտեմբերի վերջին:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Մալայզիան եւ Ավստրալիան հայտնել էին, որ 60 –ական մլն  դոլար կհատկացնեն մարտին անհետացած Բոինգի որոնումների համար: 

Կուալա Լումպուրից Պեկին մեկնող «Բոինգ-777» օդանավը ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը: Օդանավում եղել էր 239 մարդ: Մինչ այժմ չեն հայտնաբերվել ոչ օդանավը, ոչ դրա բեկորները: Մարտի վերջին  Malaysia Airlines-ը պաշտոնապես հայտարարել էր, որ բոլոր ուղեւորները մահացել են: