Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 42-ամյա Վարդան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:




























