Պետֆիլմֆոնդն այլընտրանք է փնտրում մնացած 50 հազար ֆիլմերի թվայնացման պետական ֆինանսավորման համար, որոնք ժապավենով պահվում են ֆոնդում, հաղորդում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բորոդաչեւոին:

Ֆոնդը մոտակա ժամանակներում ժապավենների թվայնացման դիմաց վճարելու առաջարկը կուղարկի ԽՍՀՄ բոլոր նախկին երկրներին, որոնք արտադրել են այդ երկրների կինոստուդիաները: Դրա փոխարեն հանրապետությունն առաջնահերթ կարգով ֆիլմերի կրկնօրինակները կստանա, որոնք նկարահանվել են նախկին ԽՍՀՄ ստուդիաներում:

Տարվա սկզբին Բորոդաչեւն իշխանություններից 5-6 մլրդ ռուբլի էր խնդրել, որպեսզի թվայնացնի արխիվն առաջիկա 5 տարում: Մշակույթի նախարարությունը բավարարել է հայցը, սակայն մասամբ. առաջիկա  երեք տարում Պետֆիլմֆոնդին 2 մլրդ ռուբլի կհատկացվի:

Հայաստանում, Բելառուսում, Լատվիայում եւ այլ երկրներում նկարահանված ֆիլմերի ժապավենների թվայնացման համար պետական միջոցները կարող են չբավարարել: Պետֆիլմֆոնդում խորհրդային հանրապետությունների ռեժիսորների մոտ 6000 կինոնկար կա, որից 2000-ն ուկրաինական, 700-ը՝ վրացական, 600-ը՝ բելառուսական, 500-ը՝ ուզբեկական, մյուս հանրապետություններում արտադրվել է 200-300 ֆիլմ:

Մեկ ֆիլմի թվայնացման համար միջինը 400 հազար ռուբլի է հարկավոր: