Սիրիական Կոբանե շրջանում մարտական գոտուց արձակված զենիթային հրթիռը Թուրքիայում հարվածել է բնակելի շենքի տանիքին եւ փլուզել հարեւանությամբ գտնվող խանութի պատը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ տուժածներ չկան, քանի որ սահմանամերձ շրջաններից բնակիչները տարհանվել են: Սահմանը հսկող զինվորականները սիրիական այդ շրջանի ուղղությամբ պատասխան հրետանային կրակ են բացել: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում սահմանից դեպի Թուրքիայի տարածք 14 հրթիռ է ընկել:
Կոբանեում քրդերի եւ «Իսլամական պետության» զինյալների միջեւ դաժան մարտեր են ընթացքում արդեն երկրորդ շաբաթ: ԻՊ-ն երեք կողմից շրջապատել է քաղաքը եւ փորձում է գրավել այն: Մինչ այդ, քրդերը քաղաքում պաշտպանական դիրքեր են գրավել եւ դեռեւս կարողանում են հետ մղել իսմալականների հարձակումները:
Թուրքիայի տարածք ընկնող հրթիռների պատճառով երկրի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Ներկայում ավելի քան երկու հազար թուրքեր տեղափոխվել են վրանային ավաններ:




























