«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմել է այդ ՔԿՀ-ի պետին՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ թույլտվության խնդրանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով ու ժամկետում տեղյակ կպահի իր որոշման մասին: Որոշումը կկայացվի այսօր:

Նշենք, որ Արտակ Հակոբյանը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, նա եւ իր կինը պարբերաբար բաց նամակներով են հանդես գալիս, դատապարտյալը հաճախ ինքնավնասում է իրեն: