Տաջիկստանում 200-ից ավելի կայքեր են արգելափակվել՝ սոցցանցերում հոկտեմբերի 10-ին հակակառավարական հանրահավաքի մասնակցելու կոչերի պատճառով, հայտնում է Gazeta.ru-ը:
Արգելափակվել են Facebook-ը, «ՎԿոնտակտեն», YouTube-ը, «Վիքիպեդիան» եւ ռուսական լրատվական կայքերը:
«Մենք Կապի ծառայությունից հրաման ենք ստացել` կայքերի ցանկով: Այստեղ կան Facebook-ը, vk.com-ը, lenta.ru-ն, youtube.com-ը, mk.ru-ն, amazon.com-ը, ru.wikipedia.org-ը եւ անանուն տասնյակ կայքեր, որոնք թույլ են տալիս շրջանցել այդ արգելափակումները», - անանունության պայմանով հայտնել է հանրապետության ինտերնետ-փրովայդերի ղեկավարության ներկայացուցիչը:
Թերթը նշում է, որ կառավարության Կապի ծառայության պետ Բեթ Սաբուրին հերքել է իր գերատեսչության մասնակցությունը արգելափակումներին, սակայն հիշեցրել է, որ որոշ կայքեր «Տաջիկստանում խաղաղություն չեն ցանկանում»:


























