Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ, եւ այսուհետ եւս կշարունակի հետեւողական ջանքերի գործադրումը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջեւ արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները կարեւորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Հանդիպմանը անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։




























