Թուրք հայտնի երգիչ Զեքի Մյուրենի ընկերը սկանդալային հայտարարություններ է արել Զեքի Մյուրենի անձնական կյանքի վերաբերյալ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Զեքի Մյուրենի 18 տարվա ընկեր Գյոքսեն Չաքմաքը հայտարարել է, թե Զեքի Մյուրենը Թուրքիայի վարչապետերից մեկի հետ սեռական կապ է ունեցել։

Գյոքսեն Չաքմաքը հրաժարվել է ասել, թե որ վարչապետի մասին է խոսքը՝ պնդելով, թե այդ գաղտնիքն իր հետ գերեզման է տանելու։

Գյոքսեն Չաքմաքը նաեւ պատմել է, թե Զեքի Մյուրենը գաղտնի նշանված է եղել մի տղա մոդելի հետ, սակայն 3 ամիս անց բաժանվել է նրանից:

Նշենք, որ Զեքի Մյուրենը թուրք հայտնի երգիչ է, ով մահացել է 1996 թվականին, 63 տարեկանում։

Երաժշտության բնագավառում Զեքի Մյուրենի ուսուցիչներն են եղել Թուրքիայի հայտնի հայ երաժիշտներ Հակոբ էֆենդին եւ Գրիգոր Բերբերյանը։