Հայաստանում զբոսաշրջության օրը նշել են հանրապետության ամեն մարզից ավանդական ուտեստներով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր Երեւանի երկաթուղային կայարանի շենքում: Մի շարք կազմակերպություններ ու հետաքրքրված անձինք մրցանակների են արժանացել Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում ներդրման համար: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վարչապետի հուշամեդալի է արժանացել Հայաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության ու հնագիտության ինստիտուտի Արփա գետի հովտում հուշարձանների հետազոտության խմբի ղեկավար Բորիս գասպարյանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալի է արժանացել ազգային երգի ու պարի «Կարին» խումբը: Էկոնոմիկայի նախարարի գովասանագրի է արժանացել Լոռու մարզի օձուն գյուղական համայնքը, որտեղ գտնվում է հայտնի մենաստանը:
«Մենք Հայաստանում պարբերաբար կազմակերպում ենք զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներ, եւ շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք ներկայացնել այն, ինչով մեր երկիրը հարուստ է հայերի ու հյուրերի համար»,- հայտարարել է միջոցառման կազմակերպիչ, «Մեդիա Օնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Մարիամ Մինասյանը: «Այս անգամ, քանի որ միջոցառումը երկաթուղային կայարանում էր, մենք ուրախ գնացք մոտեցրեցինք, իսկ գնացքում երեխաներ էին, որոնք ծաղիկներ եւ տարբեր երկրների երգեր էին բերել»,- հայտարարել է նա:




























