Ռուսական «Վոբիս Կոմպյուտեր» ընկերոթյունը հոկտեմբերի 14-ին կթողարկի Ռուսաստանում ամենաէժան սմարթֆոնը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Սմարթֆոնի արժեքը, աղբյուրի համաձայն, կազմում է մոտ 100 դոլար: Նոր սմարթֆոնը կունենա ինքնակարգավորմամբ տեսախցիկ ու ծավալուն մարտկոց: Ընկերությունը միանգամից երկու մոդիֆիկացիա կներկայացենի, որոնցից փոքրն ավելի էժան կլինի, քան այժմ Ռուսաստանում առկա ամենաէժան «Windows» սմարթֆոնը:

Օտարերկրյա արտադրողների ամենաէժան սմարթֆոնը « Microsoft - Nokia Lumia 520»-ն է՝ 6000 ռուբլի արժողությամբ:

2014թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, նշում է պարբերականը, Ռուսաստանում «Windows» սմարթֆոննեի մասնաբաժինը կրճատվել է, աճել է «Windows» սմարթֆոններինը: Ընդ որում նշում է, որ ռուսաստանցիները գերադասում են ավելի էժան մոդելներ, ինչպես «Fly»-ը, «Alcatel»-ը եւ «Explay»-ը: