Կիեւի Գերագույն ռադայի շենքի մոտ ցույց է ընթանում, որի մասնակիցները 200 կգ լոլիկ են բերել՝ նախատեսված ժողովրդական այն պատգամավորների համար, որոնք չեն քվեարկի հակակոռուպցիոն օրինագծերի օգտին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»: 

Խորհրդարանի շենքի մոտ ակտիվիստներին կանգնեցրել են պետավտոտեսչության աշխատակիցները եւ խոչընդոտում են առաջխաղացմանը: Երբ ակտիվիստները սկսել են դույլերով լոլիկները կրել, ոստիկանությունը խոչընդոտել է, սակայն մայդանցիներին այնուամենայնիվ հաջողվել է 11 դույլ հասցնել Սահմանադրության հրապարակ:

Ցուցարարների պնդմամբ՝ լոլիկներն այն պատգամավորների համար են, որոնք չեն քվեարկի  հակակոռուպցիոն օրինագծերի օգտին: