Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ, սակայն, նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար: Այս մասին, Թբիլիսիում, հոկտեմբերի 6-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ դա որոշակի առումով կարող են փոխլրացնել եւ իրենց դրական անդրադարձն ունենալ ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանում գործընկերային եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:




























