Վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք: Այս մասին, Թբիլիսիում, հոկտեմբերի 6-ին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան Վրաստանի խորհդարանի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ եւ հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:




























