Հայաստանի ներքաղաքական կյանքում կան հանցագործության հասնող խնդիրներ: Այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը:

«Միայն Իշխան Զաքարյանի ներկայացրած` Վերահսկիչ պալատի հաշվետվությունները բավական են, որ ասենք` հանցագործություններ են կատարվում: «Նաիրիտ», օֆշոր... Իհարկե, դատարանով փաստարկներ չունենք, սակայն դատարանն ինքնին չի հերքում դրանք: Ուղղակի, պարզ հանցագործություններ են կատարվում: Պետական մասշտաբի հանցագործություններ են կատարվում, օրինակ` ԱԺ-ի կազմում ՀՀԿ-ի կողմից բիզնեսմեններ ներկրելը: Ես պնդում եմ, որ հանցագործություններ են կատարվում»,- ասաց ազգագրագետը: