«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանի լրագրողների հետ հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալի դիմումին ի պատասխան «Դատապարտյալների հիվանդանոցի» ՔԿՀ պետը պատասխանել է, որ լրագրողների հետ նրա հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ, քանի որ ծառայությունը գերծանրաբեռնված է աշխատում, նպատակահարմարության դեպքում լրացուցիչ կհայտնեն:

Հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմել է այդ ՔԿՀ-ի պետին՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ թույլտվության խնդրանքով:

Նշենք, որ Արտակ Հակոբյանը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, նա եւ իր կինը պարբերաբար բաց նամակներով են հանդես գալիս, դատապարտյալը հաճախ ինքնավնասում է իրեն: