Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Հանրապետության փողոցում կողոպուտ է տեղի ունեցել, եւ իրենք բռնել են կողոպտչին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ժամը 10.45-ին Կենտրոնականի բաժին բերման է ենթարկել 21-ամյա Գրիգոր Ա.-ին: Նա խոստովանել է, որ Հանրապետության փողոցում մի կնոջից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:




























