Չեմ կարծում, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» կոչը-պահանջը Հայաստանի բոլոր խնդիրների լուծումն է: Այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ի պատասխան՝ նման կոչ կհնչի՞, արդյոք, իր կուսակիցների շուրթերից:

Մենք կարծում ենք, որ այնպիսի կոչեր պետք է հնչեն, որոնք էական խնդիրներ կլուծեն: Երկիրը ավերվում է բառիս ուղիղ իմաստով: Պետք է դադարեցնել այդ գործընթացը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում», - հայտարարել է Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարեւոր է համարում կառավարությանը ներկայացված 12 կետերի շուրջ իշխանությունների կողմից փոզիջումների ձեռքբերումը: «12 կետերից է կախված քաղաքական ուժերի հետագա գործողությունները»: