2000-2010թթ. երեխաների շրջանում ավելացել է աճի դանդաղումը: Այդ մասին ասվում է Oxfam-ի, Եվրամիության եւ Business Support Center կազմակերպության աջակցությամբ «Մրցունակ հասարակություն» կազմակերպության կողմից պատրաստած «Հայաստանի պարենային անվտանգության ասպեկտները» հետազոտության մեջ:
2000-2010թթ. երեխաների աճի դանդաղումը ավելացել է 10-20%-ով: Թերսնման եւ անբավարար քաշի դեպքերը 2000-ական թթ. մեծ չի եղել, սակայն այդուամենայնիվ, 2-3%-ից ավելացել է մինչեւ 5%: (տվյալները Ազգային վիճակագրական ծառայությանն ու առողջապահության նախարարությանն են).
Խնդիրն առկա է Հայաստանի բոլոր մարզերում. Միջին հանրապետականից բարձր թերսնումը դիտարկվում է ավանդաբար սոցիալապես խոցելի Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, սակայն թերսնված երեխաների ամենամեծ թվաքանակը գրանցվել է ագրարային Արարատի մարզում (երեխաների 11,8%-ը): Այն առաջինն է նաեւ անբավարար քաշով երեխաների տեսակարար կշռով(16,8%): Արարատի մարզին հետեւում է Արարատյան դաշտի մյուս՝ Արմավիրի մարզը:




























