Ռուսաստանում տեքստիլի խոշորագույն ֆաբրիկան է բացվելու, որը նորաձեւ եւ ոչ շատ թանկ հագուստ է կարելու: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:
Մի քանի տարի անց Ռյազանի մարզում բացվելու է միջտարածաշրջանային տեքստիլ գործարանը, որը «կհագցնի» ամբողջ երկիրը: Հագուստի մշակմամբ եւ դիզայնով զբաղվելու է ռուսական հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինը:
Կենտրոնը ստեղծվելու է մանվածագործական ֆաբրիկայի հիմքի վրա: Նախատեսվում է, որ ներդրումների ընդհանուր գումարը կազմելու է 5 մլրդ ռուբլի:




























