«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ հանրակրթական դպրոցների տնօրենները (հատկապես՝ մայրաքաղաքի ավագ դպրոցների), պարտադիր սոցիալական վճարների պահումները պահումները կատարելիս անցել են մանիպուլյացիոն գործարքի: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կուտակային կենսաթոշակային օրենքով պայմանավորված սոցվճարային համակարգի զոհերն են դարձել ավագ սերնդի մանկավարժները, ում վրա չի տարածվում այդ օրենքը: Բանն այն է, որ տնօրենները վերոնշյալ օրենքից դժգոհ երիտասարդ կադրերին պահելու համար առանձնազրույցի են հրավիրում մեծ աշխատափորձով մանկավարժներին եւ համոզում, որ հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ իրենց աշխատավարձերի բարձրացված գումարները փոխանցվեն երիտասարդ ուսուցիչներին, որպեսզի կոմպենսացնեն վերջիններիս կուտակային պահումների վնասները: «ՉԻ»  տեղեկություններով՝ որոշ դպրոցներում մանկավարժների հետ քննարկումներ չեն էլ եղել, տնօրենները գործել են առանց նախազգուշացնելու: Հիշեցնենք, որ ավագ դպրոցները ենթարկվում են ԿԳ նախարարությանը, եւ մենք փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց նախարարության պատասխանատուներից: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանը նշեց, որ նման բողոք չեն ստացել, առաջարկեց խոսել հանրակրթական դպրոցների վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, ինչպես նաեւ հարցը ձեւակերպել գրավոր, որպեսզի համակողմանի ուսումնասիրություն կատարվի: Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կտրուկ ասում եմ՝ ոչ, նման բան հնարավոր չէ»: Այս առնչությամբ «ՉԻ» խմբագրություն ստացվող զանգերը, սակայն, շարունակվում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում