Աֆրիկյան հինգ երկրներ մտադիր են ընդլայնել «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, փոխանցում է Lenta.ru-ն:
Երկրները պայմանավորվել են միասնական հրամանատարական կենտրոն ստեղծել իսլամիստների դմ պայքարի համար, որոնց գործունեությունն արդեն դուրս է եկել Նիգերիայի սահմաններից: Բազմազգ ուժերի հրամանատարական կենտրոնը կսկսի գործել նոյեմբերի 20-ից:
Վերջին երկու ամսում գրոհայինները ակտիվացրել են հարձակումները՝ փորձելով գրավել Կամերունի սահմանին հարակից հեռավոր շրջանները: Նրանք նաեւ ստուգայցեր են կատարել Նիգերում եւ Չադում, եւ իշխանությունները վախենում են, որ հարձակումների սահմանները կընդլայնվեն, եթե ահաբեկիչներին չկանգնեցնեն:
«Բոքո Հարամը» Նիգերիայում գործող ծայրահեղական խմբավորում է եւ պայքար է մղում երկրում շարիաթի օրենքների հաստատման համար: 2014թ. մայիսն ՄԱԿ-ի ԱԽ-ն «Բոքո Հարամը» ահաբեկչական կազմակերպությունների շարքն էր դասել:




























