Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայում Մոսկվայի քաղաքականությունը չփոխվի, հայտնում է  Reuters-ը՝ վկայակոչելով Լեհաստանի արտգործնախարար  Գժեգոժ Սխետինային:

Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, նշում է աղբյուրը, հանգեցրել է նրան, որ Արեւմուտքը վերսկսել է  դիվանագիտական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: «Արեւմտյան պետությունները Ռուսաստանին մեղադրում են ապստամբների ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, Կրեմլն իր հերթին հերքում է մեղադրանքը», - նշում է գործակալությունը:

«Եթե Ռուսաստանն իր քաղաքականությունը չփոխի, պատժամիջոցները կխստացվեն», - ասել է լեհ նախարարը:

«Եվրոպական բոլոր երկրները, այդ թվում՝ Ավստրալիան, ԱՄՆ-ն եւ Կանադան, այս հարցում միասնական կարծիք ունի: Ազատ աշխարհը «ոչ» է ասում նման քաղաքականությանը»,- նշել է Գժեգոժ Սխետինան