Ռուսաստանցի զինվորականներն աստիճանաբար հեռանում են սահմանից, գրում է ՈՒՆԻԱՆ-ը՝ մեջբերելով Ուկրաինային անվտանգության խորհրդի նախագահ Վալենտինա Նալիվայչենկոյի խոսքերը:

«Ռուսաստանցի զինվորականներն աստիճանաբար հեռանում են ռուս-ուկրաինական սահմանից: Եվ դա լավ է, այդպես էլ պետք է լինի:  Կարեւորը ոչ թե այդ գործընթացն նշանավորումն է, այլ որպեսզի մեր սահմանապահները մեր կողմից, ռուս սահմանապահներն իրենց կողմից սահմանի վերահսկողություն հաստատեն», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Նալիվայչենկոն հայտարարել էր, որ ռուսամետ գրոհայիններն արեւելքում փորձում են կոծկել իրենց հանցագործությունների հետքերը: