16-ամյա պատանին զոհվել է տրանսֆորմատորային կրպակից մալուխ գողանալու փորձի ժամանակ, հայտնում է  LifeNews-ը: 

Պատանու մարմինը, ձեռքի այրվածքներով, հայտնաբերվել է Արխանգելսկի մարզի Պրիմորիեի շրջանում:

Մարմնի կողքին հետաքննիչները գտել են նաեւ պտուտակահաններ, հատուկ  պտուտակաբանալի, լապտեր: Նախնական վարկածով՝ մալուխի մի հատվածը գողանալու փորձի ժամանակ դեռահասը հոսանքահարվել է:

Քննչական մարմինները տվյալ փաստով ստուգումներ են անցկացնում, դեպքի հանգամանքները ճշտվում են: Ենթադրվում է, որ պատանին մալուխը գողանալու փորձը ձեռնարկել է համախոհի հետ, որը փախել է հանցանքի վայրից: