Գերմանիայի հյուսիսում (Համբուրգում եւ Ցելում) բախումներ են տեղի ունեցել քրդերի, եզդիների եւ մահմեդականների միջեւ: Այդ մասին գրում է «ՌՈՍԲԱԼՏ»-ը:

Անկարգությունների մեղավորները, ճշտում է աղբյուրը, զինված էին մահակներով ու դանակներով: Հաղորդում են մի քանի տասնյակ տուժողների մասին: Բախումների ընթացքում ոստիկաններին հարվածել են քարերով ու շշերով, ինչի հետեւանքով ստիպված են եղել անցակետեր տեղադրել:

Ցելում, նշում է գործակալությունը, քրդական մեծ համայնք է բնակվում: Ակտիվիստները պահանջում էին միջազգային հանրությունից ակտիվացնել պայքարը Սիրիայում Իսլամական պետության գրոհայինների դեմ: Ցուցարարները փողոց են դուրս եկել, որպեսզի աջակցեն քուրդ կամավորներին, որոնք սիրիական Կոբանի քաղաքում պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ: