«Իսլամական պետության» գրոհայինները պատրաստ են գրավել Թուրքիային սահմանակից սիրիական ռազմավարական նշանակությամբ Կոբանի քաղաքը, փոխանցում է Associated Press-ը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը:
«Կոբանին պատրաստ է հանձնվելու», - սիրիացի փախստականներին ասել է Էրդողանը: Մենք երեք բան ենք խնդրել. առաջինը՝թռիչքների համար արգելված գոտի հայտարարել, երկրորդը՝ ստեղծել անվտանգության գոտի եւ երրորդը՝ աջակցել սիրիական ընդդիմությանը»:
Սեպտեմբերի կեսերից «Իսլամական պետության» պատճառով 200 հազար մարդ հարկադրված էր եղել լքել Կոբանին եւ դրա շրջակայքը: 400-ից ավելի մարդ էր սպանվել մարտական գործողությունների արդյունքում:
Էրդողանը, հիշեցնում է աղբյուրը, ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան Սիրիայի մասով համապարփակ ռազմավարություն է ցանկանում տեսնել, նախքան ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած պայքարին միանալը:




























