Եթե Հայաստանի ոչ իշխանական խորհրդարանական ուժերը որոշել են իրենց առաջարկը ներկայացնել հանրաքվեի հարթությունից, որեւէ խոչընդոտ չկա դրա համար: Այդ մասին հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերով խորհրդրանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաններ Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարակ երկիր է, եւ մեր պետությունում չկա որեւէ խոչընդոտ քաղաքական գաղափարներն արտահայտելու համար: «Իշխոս կուսակցությունն իր դիրքորոշումն ունի, կառավարության ծրագիրըմ որի համաձայն մենք իրականացնում ենք մեր պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն այն մասին, թե իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի, Հովհաննես Սահակյանը նշել է. «Առաջին հերթին, անհասկանալի է, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է իշխանափոխության մասին՝ կառավարության, առանձին նախարարների, Ազգային ժողովի»: Այնուհետ, հավելել է նա, ԲՀԿ հայտարարությունն էր այն մասին, որ այդ իշխանափոխությունը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: «Եթե հանկարծ սահմանադրական բարեփոխումներ չիրականացվեն, արդեն իշխանափոխություն չե՞ն պահանջելու»,- հարցնում է ՀՀԿ պատգամավորը: