Ամերիկացի օդերեւութաբան Բարի Բըրբենքը հեռուտաեթեր է դուրս եկել սուրճի շրջած բաժակով, ինչով գրավել է ինտերնետ օգտատերերի ուշադրությունը: Այդ մասին գրում է «Gazeta.ru»-ն:

Հեռարձակման ընթացքում, նշում է աղբյուրը, գործընկերն արագ Բըրբենքին զգուշացրել է, երկուսով ծիծաղել են կատակի վրա. պարզվել է, օդերեւութաբանը սուրճ չի խմում:

Օդերեւութաբանի մասին լուրը շուտով համացանցի եւ միջազգային լրատվամիջոցների հիթ է դարձել: Այդ կապակցությամբ Բըրբենքը դիմել է հասարակայնությանը: Պարզվել է, որ առավոտյան Բըրբենքը շեշտադրում է, որ բաժակը միշտ դատարկ է, եւ ոչ ոք ոչինչ դրա մեջ չի լցնում: «Ես ասացի՝ եթեր դուրս գանք, սակայն բաժակս շրջված կլինի: Տեսնենք, կնկատեն արդյոք մարդիկ»,- նշել է նա: