Փոքրիկ Հայաստանը կարող է նկատելի տեղ զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության շուկայում: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին հայտարարեց նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Մեզ լավ հնարավորություն է ընձեռվել վերադառնալ շուկաներ, որտեղ մենք դեռեւս խորհրդային տարիներին ավանդաբար լավ դիրքեր ենք ունեցել: Բնականաբար, ոչ ոք չի երաշխավորում, որ մեխանիկորեն եւ առանց խոսքի կընդունեն այնտեղ: Բայց ոմանք մտածում են՝ հակառակը. բավական է միայն գոռալ «Արեւմուտք» եւ վերջ, մեզ կընդունեն: Եթե ցանկանում ես ջութակ նվագել, քիչ է ջութակահարի կողքին կանգնելն ու դիտելը: Պետք է նվագել սովորել»,- մեկնաբանեց Բոստանջյանը:

«Մենք պոտենցյալ ունենք. ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ ակադեմիական կազմակերպությունները, օրինակ՝ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը: Խորհրդային միության փլուզումից հետո այնտեղից բազմաթիվ լավ մասնագետներ են դուրս եկել: Բայց հիմա էլ այն նորերին դաստիարակում: Եվ դա, եւ շատ այլ կառույցներ: Այնպես որ՝ մենք առաջարկելու բան ունենք ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Բելառուսին ու Ղազախստանին: Չէ՞ որ խորհրդային տարիներին Հայաստանը ռադիոտեխնիկայի եւ հաշվիչ մեքենաների արտադրության կենտրոններից էր»,- հավելեց Բոստանջյանը: