Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի 25-ամյա բնակիչ Հրաչյա Նալբանդյանի ձերբակալության հրաման է տրվել այն բանից հետո, երբ նա դատական նիստի չի ներկայացել: Նիստի ընթացքում պետք է նրան մեղադրանք առաջադրվեր Վան Նայսում տուն ներխուժելու համար:
Ըստ «Glendale News-Press»-ի, դատարան չներկայանալով՝ Հրաչյա Նալբանդյանը կորցրել է 70 հազար դոլար, որը վճարել էին որպես գրավ՝ նրան ազատ արձակելու համար: Հիմա նրան ձերբակալելու են, իսկ գրավը կազմելու է 130 հազար դոլար:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Գլենդելի 25-ամյա բնակիչ Հրաչյա Նալբանդյանին մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ հարձակման համար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ավելի քան 7 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի բնակիչը կրակել էր իր տուն ներխուժած գողի ուղղությամբ: Պարզվել էր, որ հանցագործը ծագումով հայ է: Հրաչյա Նալբանդյանը փորձել էր ներխուժել Վան Նայսի տներից մեկը, սակայն բնակիչն ատրճանակից կրակել էր նրա ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած փրկարարները Նալբանդյանին փոխադրել էին հիվանդանոց, բուժօգնություն ցուցաբերել, այնուհետեւ հանձնել իրավապահներին: Պարզվել էր նաեւ, Նալբանդյանը չմարված դառվածություն ունի:



























