Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հոկտեմբերի 8-ին կայացած ընդունելությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների եւ նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղած դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին եւ վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական եւ առողջական ոլորտներին: 

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին եւ բարձրաձայնված հարցերին, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ լսելով պատասխանատու անձանց դիտարկումները՝ Սեյրան Օհանյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել եւ համապատասխան լուծում տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերին լուծում է տրվել հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: