Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը, հայտարարում է լրագրողական մրցույթ:
Մրցույթը կլինի հետեւյալ թեմաների իրավական ասպեկտների լուսաբանման շուրջ.
- պրոբացիոն ծառայության ներդրման իրավական նախադրյալները,
- դատավարական հարկադրանքի միջոցների հայեցակարգը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում,
- անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները եւ իրավական կառուցակարգերը,
- շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման օրենսդրական փոփոխությունները:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները: Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի եւ ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը եւ այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. hոկտեմբերի 10-ից մինչեւ 2014 թ. նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին կտրվի դրամական պարգեւ համապատասխանաբար՝
1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ` բոլոր հարկերը)
Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝
• համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ եւ որ հեռուստաալիքով է այն հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,
• իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:
Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացնելու են անկախ մասնագետները՝ համաձայն հետեւյալ ցուցանիշների.
1. Լուսաբանված տեղեկատվության կարեւորությունը – առավելագույնը 30 միավոր,
2. Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր.
ա. Տեղեկատվության համակողմանիությունը եւ ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր,
բ. Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր,
գ. Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր,
3. Իրավական հստակությունը եւ ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր
ա. Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր,
բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր:
Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. 2014թ. hոկտեմբերի 10-ից մինչեւ 2014 թ. նոյեմբերի 10-ը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-18:00 կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով:





























