Վենեսուելայում հայտնաբերվել են ամենաքիչ հետազոտված դինոզավրերից մեկի՝ այսպես կոչված «Tachiraptor admirabilis»-ի մնացորդները: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»:

Հաղորդում են, որ Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում քիչ պալեոնտոլոգներ են աշխատում, իսկ տարածքը խոտածածկ է եւ միայն շինարարական աշխատանքների ընթացքում է հաջողվում հայտնագործություններ կատարել: Աղբյուրը նշում է, որ հայտնաբերված ոսկորները պատկանում են տաչիրապտորի, որն այս տեղանքում է բնակվել ավելի քան 200 մլն տարի առաջ:

Դինոզավրն ունեցել է համեմատաբար փոքր չափեր՝ 1.5-2 մետր, տեղաշարժվել է երկու թաթերի վրա, սնվել ոչ միայն մսով, այլ նաեւ խոտով: Այս պահին գիտնականները շարունակում են հետազոտել հայտնաբերված ոսկորները եւ փորձում են ենթադրել, թե ինչ կենսակերպ է վարել «Tachiraptor admirabilis»-ը: