ՀՀ կառավարությունը կանանց իրավահավասարության վիճակի մասին հերթական հաշվետվությունն է հաստատել: Հաշվետվությունը Գործադիրի հոկտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
2013թ. օրենք էր ընդունվել «Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին»: Այս սկզբունքով էլ ձեւավորված է ՀՀ ողջ օրենսդրությունը՝ սկսած քաղաքացիական օրենսգրքից: Մասնավորապես, Օրենսգրքի 117-րդ հոդվածն արգելում է հղիության ընթացքում կանանց աշխատանքից ազատելը: Հանրապետության 213 դատավորներից 45 –ը կանայք են, որոնցից 14 – ը՝ մարզերում: Արդարադատության խորհրդի 13 անդամներից երեքը կին են:
Փախստական կանանց համար մի շարք ծրագրեր են անցկացվում: Այսպես, Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը եկամուտների գեներացման ծրագիր է անցկացնում, որն ուղղված է բնակչության անապահով խավին: Կանանց բաժինը դրանում
77% է: Իսկ ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի միկրոֆինանսավորման ծրագրում կանանց քվոտան կազմում է 40%:





























