Աֆրիկայի ֆինանսական կորուստներն Էբոլա համաճարակի հետեւանքով կարող են կազմել 40 մլրդ դոլար: Այդ մասին գրում է «Պրոնդերան»՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակված գնահատականը:
Աղբյուրը նշում է, որ եթե մոտակա ժամանակներում համաճարակի տարածումը չդադարեցվի, ֆինանսական կորուստներն աֆրիկյան միայն երեք երկրում կարող են հասնել 32.6 մլրդ դոլարի:
Հիվանդության տարածման բացասական ազդեցությունը Սիերա-Լեոնեի, Լիբերիայի եւ Գվինեայի տնտեսության վրա գնալով ավելանում է: Եթե համաճարակը դուրս գա նշված երեք պետությունների սահմաններից, վնասը կավելանա եւս 7.4 մլրդ դոլարով:





























