ԼՂ հակամարտության գոտու շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները դադարեցնելու համար ժամանակ է պետք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով հարցին, թե բանակցային գործընթացին չի՞ խանգարում կողմերի նկատմամբ միանման մոտեցումը:

«Մենք գիտենք, որ դրա համար ժամանակ է պետք, բայց դա մեզ չպիտի զրկի հույսից: Մենք պետք է գործենք «երբեք չի կարելի հույսը կորցնել» ասույթով»,-ասել է Ֆրանսիայի դեսպանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի՝ «Բռնությունների տարածումը Լեռնային Ղարաբաղում եւ այլ օկուպացված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու որոշմանը, Ռենոն նշել է. «Մենք չենք կարող կարող կարծիք հայտնել ԵԽԽՎ որոշումների վերաբերյալ»: