Բրազիլական ագա-դոդոշներն արագորեն ընդլայնում են իրենց կենսատարածքը եւ ակտիվորեն բազմանում՝ սպառնալով այլ տեսակների գոյությանը: Այս մասին տեղեկացնում է «Ռուսական ծառայություն»-ը՝ վկայակոչելով ավստրալական գիտնականների հետազոտությանը:
Միջատների դեմ պայքարելու համար Բրազիլիայից բերված դոդոշներին հաջողվել է այն, ինչ չեն կարողացել անել այլ դոդոշները. ուղիղ ցատկել: Այդ թույլ է տվել 6 անգամ մեծացնել տարածությունը, որն ագաները ներկայում ի վիճակի են հաղթահարել:
Աղբյուրը հիշեցնում է, որ 1935 թվականին Ավստրալիա 102 դոդոշ բերեցին, հիմա դրանց թիվը շուրջ 200 մլն է: Դրանք արդեն սպառնում են Ավստրալիայի կենսաբազմազանությանը: Շուրջ մեկ կիլոգրամ կշռող ագաները որսում են ավստրալական մողեսներին եւ փոքր պարկավորներին:




























