Ծննդյան 60-ամյակի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետի ոսկե մեդալը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  Հասմիկ Լեյլոյանին հանձնվել է հենց ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ: