Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում կվերանորոգեն կարկուտից վնասված տանիքները: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի ընթացքում:

Կարկուտը վնասել է 819 առանձնատան եւ 13 բազմաբնակարան շենքի տանիք: «Մենք առաջարկում ենք կարգավորել գնելու գործընթացը եւ սուբսիդավորել ոչ թե բնակիչներին, այլ մարզպետարանին, որպեսզի հենց նա գնի անհրաժեշտ նյութերն ու տրամադրի կարիքավորներին»,- նշել է Հայաստանի տարածային կառավարաման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում ուժեղ կարկուտի հետեւանքով սեպտեմբերի սկզբին մեծ վնաս էր հասցվել բնակիներին տներին ու տնտեսություններին: Կարկուտի բյուրեղը հավկիթի չափի էր հասնում: